30 հունվարի 2013 - 15:31 AMT
Եգիպտոսի ընդդիմությունը շտապ հանդիպում է պահանջում իշխանությունների հետ

Եգիպտոսի ընդդիմությունը շտապ հանդիպում է պահանջում իշխանությունների հետ՝ դադարեցնելու համար բռնությունը երկրում:

Հունվարի 30-ին Թվիթերում նման կոչով է հանդես եկել Ազգային փրկության ճակատի առաջնորդներից մեկը՝ Մուհամմեդ ալ Բարադեին:

«Մենք պետք է անհապաղ հանդիպենք նախագահի հետ գտնելու համար ճգնաժամից դուրս գալու ուղիները, ինչպես նաև դադարեցնելու համար բռնությունները փողոցներում»,-ասվում է Մուհամմեդ ալ Բարադեի հայտարարության մեջ

Ավելի վաղ ընդդիմությունն ի դեմս Ազգային փրկության ճակատի մերժել էր նախագահի ազգային երկխոսության կոչն, այն անվանելով «անիմաստ», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: