30 հունվարի 2013 - 16:00 AMT
Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտթևը Բրեյվիկի ահաբեկչությունից հետո առաջին անգամ կվերաբացի ճամբարը

Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտթևը 2013թ. ամռանն Բրեյվիկի ահաբեկչությունից հետո առաջին անգամ կվերաբացի ճամբարը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Անդերս Բրեյվիկը 2011թ. հուլիսի 22-ին ահաբեկչական գործողություն կատարեց Օսլոյի կառավարական թաղամասում՝ սպանելով 8 մարդ, որից հետո Ուտոյա կղզում, որտեղ գործում էր Նորվեգիայի աշխատավորական կուսակցության ամառային ճամբարը, 69 մարդու սպանեց: Այդ օրվանից ճամբարներ չէին անցկացվում, կղզին փակ էր այցելության համար:

Ճամբարն իր աշխատանքը կվերսկսի 2013թ. հուլիսին Գյուլսրյուդ վայրում: