30 հունվարի 2013 - 16:03 AMT
8 մարդ է զոհվել Թուրքիայում քիմիական գործարանի պայթյունից

Հզոր պայթյուն է տեղի ունեցել թուրքական Գազիանթեփ գավառում գտնվող քիմիական գործարանում: 8 մարդ է զոհվել: Եվս 15-ը տարբեր վնասվածքներ են ստացել, հայտնում են ինտերնետ ԶԼՄ-ները:

Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է, հայտնում է «Ռոսբալտը»: