30 հունվարի 2013 - 16:47 AMT
Երեք մարդ է սպանվել Կահիրեի կենտրոնում բախումների հետևանքով

Երեք մարդ է սպանվել Կահիրեի կենտրոնում բախումների հետևանքով, որոնք նոր ուժով վերսկսվեցին այսօր բողոքողների ու անվտանգության ուժերի միջև: Ըստ բժիշկների տվյալների, երկու երիտասարդներ սպանվել են Թահրիրի շրջանում, երրորդի դին հայտնաբերվել է հարակից փողոցում:

Անկարգությունները տեղի են ունեցել Թահրիր հրապարակի հարևանությամբ: Ուժային կառույցներն ուժեղացրել են երկու խոշոր հյուրանոցների հսկողությունը, որոնք հայտնվել են իրադարձությունների էպիկենտրոնում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: