30 հունվարի 2013 - 17:48 AMT
Իսրայելի ՌՕՈւ հարվածներ են հասցրել սիրիա-լիբանանյան սահմանին

Իսրայելի ՌՕՈւ մարտական ինքնաթիռները հունվարի լույս 30-ի գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի ու Լիբանանի սահմանին գտնվող թիրախներին, գրում է «Հաարեց» թերթը՝ դիվանագիտական աղբյուրի վրա հղումով:

Ըստ դիվանագետի, երկու երկրների սահմանին «հաստատապես ինչ-որ բան ոչնչացվել է», սակայն, հատկապես ինչ, նա չի կարողացել ասել: Նրա խոսքերն անուղղակիորեն հաստատել են սիրիացի ակտիվիստները, որոնք գիշերը պայթյուններ են լսել:

Իսրայելի ՌՕՈւ ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տվյալները: Լիբանանի կառավարությունն ու Հեզբոլլահը նույնպես դեռ լռում են, հայտնում է Լենտա.ռու-ն: