«Օդնոկլասնիկի» սոցկայքից օգտվողները այժմ կարող են իրենց ստատուսներին լուսանկար ավելացնել

«Օդնոկլասնիկի» սոցկայքից օգտվողները այժմ կարող են իրենց ստատուսներին լուսանկար ավելացնել

PanARMENIAN.Net - «Օդնոկլասնիկի» սոցկայքից օգտվողները այժմ կարող են իրենց ստատուսներին լուսանկար և հղում ավելացնել: Այս մասին ասվում է ծառայության պաշտոնական կայքում, փոխանցում է Vesti.ru-ն:

Նշումը ցուցադրելու կամ դրան հղում ավելացնելու համար անհրաժեշտ է սեղմել երկու կանաչ կոճակներից մեկը՝ «Ավելացնել նկար» կամ «Ավելացնել տեքստ կամ հղում»: Մուլտիմեդիային նշումները դարձել են 2013-ին «Օդնոկլասնիկիի» առաջին խոշոր նորարարությունը:

Նախորդ տարի հայտնվել են բազմաթիվ նորություններ՝ անվճար տեսազանգեր, կայքում բարելավված որոնում, միանգամից մի քանի ընկերների հետ նամակագրություն վարելու և միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---