30 հունվարի 2013 - 18:12 AMT
WhatsApp Messenger-ը վճարովի կդառնա

WhatsApp Messenger-ը, որը թույլ է տալիս 3G/EDGE- և Wi-Fi-ցանցերում փոխանակել անհամար հաղորդագրություններ, վճարովի կդառնա, հաղորդում է գազետա.ru-ն՝ հղելով The Standard-ին:

Ծրագրի մշակողները Հոնկոնգում Android պլատֆորմով սմարթֆոններ օգտագործողներին տեղեկացնում են, որ վերջիններս ստիպված կլինեն ամեն տարի վճարել 99 ցենտ, եթե ցանկանում են հետագայում ևս օգտվել ծրագրից: Blackberry-ի, Nokia-ի և Windows պլատֆորմով սմարֆոններ օգտագործողները ևս ստիպված կլինեն ամենամյա վճարում կատարել:

iPhone ունեցողները ստիպված կլինեն վճարել միայն մեկա անգամ՝ հետագայում ծրագիրն անսահմանափակ անգամ ներբեռնելու հնարավորությամբ: