30 հունվարի 2013 - 19:30 AMT
Բեռլինի տեխնիկական համալսարանի ուսանողը սպառնում է ռումբ պայթեցնել

Ոստիկանության ստորաբաժանումներ են ժամանել Բեռլինի տեխնիկական համալսարանի մոտ, որտեղ ուսանողներից մեկը սպառնացել է պայթյուն կազմակերպել, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Օրինապահ մարմինները ճշտում են միջադեպի մանրամասները և առայժմ մանրամասն մեկնաբանություններից խուսափում են:

Ինչպես հքաղորդում է Tagesspiegel պարբերականի օնլայն-տարբերակը, ուսանողը, ում արգելվել էր այցելել բուհ, չորեքշաբթի օրը դասախոսներից մեկին սպառնացել է պայթյուն կազմակերպել, եթե արգելքը չհանվի: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: