30 հունվարի 2013 - 19:32 AMT
Իսրայելի վարչապետը խոսում է ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու անհրաժեժշտության մասին

Եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, ապա դա նույնքան էֆֆեկտը չի ունենա, և անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը, չորեքշաբթի օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:

«Ամենայն հավանականությամբ, պատժամիջոցները Իրանին կկանգնեցնեն միայն այն դեպքում, եթե վերջինիս գլխն կախվի իրական ռազմական սպառնալիք»,-հայտարարել է Նեթանյահուն: Այս մասին հաղորդում է «Մահարին»:

Ընդ որում, վարչապետն ընդգծել է, որ «ԱՄՆ-ի կողմից ռազմական հարվածը անհրաժեշտ է, քանի որ միայն դա կկանգնեցնի իրանական միջուկային ծրագրի հետագա զարգացումը»: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: