30 հունվարի 2013 - 18:44 AMT
Սիրիական ընդդիմությունը կոչ է արել իրավապաշտպաններին հետաքննել Հալեպի զանգվածային սպանությունը

Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի սիրիական ազգային կոալիցիան կոչ է արելի իրավապաշտպաններին հետաքննել Հալեպում 78 սիրիացիների զանգվածային սպանության միջադեպը, փոխանցում է Ռոսբալթը:

Ընդդիմությունը հայտարարում է, որ «ցնցված է անմեղ խաղաղ բնակիչների սարսափելի սպանությամբ, որն իրականացվել է Բաշար Ասադի ռեժիմի կողմից»:

Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը հայտարարել էր Հալեպում մոտ 70 սպանվածներ հայտնաբերելու մասին: Նրանք բոլորն էլ սպանվել էին՝ գլխից գնդակահարվելով: Ընդդիմության ներկայացուցիչները կարծում են, որ սպանվել են տեղի բանտերից մեկի բանտարկյալները: Նրանք սպանվել են, որպեսզի ազատության մեջ չհայտնվեն: