30 հունվարի 2013 - 19:20 AMT
Նվիրատու-երկրները պայմանավորվել են Սիրիային տրամադրել 1.1 մլրդ դոլար

Նվիրատու-երկրները պայմանավորվել են զինված հակամարտությունից տուժած սիրիացիներին տրամադրել 1.1 մլրդ դոլարի օգնություն, հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր 1.5 մլրդ դոլարի տրամադրման անհրաժեշտության մասին՝ երկրում գտնվող 4 մլն սիրիացիներին և 700 հազար փախստականներին սնունդով, բնակարանով և այլ անհրաժեշտ միջոցներով ապահովելու համար:

Հակամարտությունը երկրում շարունակվում է 2011թ մարտից: Գնալով օրեցօր ավելանում են զոհերի թիվը: Նախօրեին Հալեպում հայտնաբերվել են զանգվածաբար սպանված 70 երիտասարդ տղամարդկանց մարմիններ: