Սիրիական ընդդիմության ղեկավարը պատրաստ է իշխանության ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցությունների

Սիրիական ընդդիմության ղեկավարը պատրաստ է իշխանության ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցությունների

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմության Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ ալ-Հատիբը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել սիրիական իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ երկխոսության մեկնարկի համար առաջադրելով մի շարք նախապայմաններ:

Նրա խոսքով, բանակցությունների մեկնարկի համար նախապայման է հանդիսանում Սիրիայում 160 հազար բանտարկյալների ազատումը: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը:

52-ամյա ալ-Հատիբը Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար է ընտրվել Դոհայում սիրիական արտաքին ընդդիմության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---