Երևանի հյուրանոցներից մեկում բացահայտվել է հերթական խարդախը

Երևանի հյուրանոցներից մեկում բացահայտվել է հերթական խարդախը

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է խարդախության դեպք: Մասնավորապես, ՀՀ քաղաքացի, Երևան քաղաքի բնակիչ Ա.-ն, ՀՀ քաղաքացի Երևան քաղաքի բնակչուհի Լ.-ից վերցրել է 45 մլն ՀՀ դրամ` ԴԱՀԿ ծառայության աճուրդով Երևան քաղաքի կենտրոնում անշարժ գույք ձեռքբերելու պատրվակով, որի դիմաց վերջինիս հանձնել է կեղծ անդորրագիր` իբր տրված ԴԱՀԿ ծառայության կողմից: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԴԱՀԿ ծառայության կողմից հայտնաբերվել է խարդախության նմանատիպ 5 դեպք, որի հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարուցվել է համապատասխան քրեական գործ:

Օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ նմանատիպ դեպքերի առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է հարկադիր էլեկտրոնային աճուրդով գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող բոլոր անձանց այն կատարել բացառապես օրենքով սահմանված կարգով, մասնավորապես էլեկտրոնային աճուրդի կազմակերպման կայքում կամ ԴԱՀԿ ծառայությունում գրանցվելու և աճուրդին մասնակցելու միջոցով, և խուսափել ինքնահռչակ միջնորդների «ծառայություններից»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---