ՆԱՍԱ-ն նոր սերնդի կապի արբանյակ է գործարկել

ՆԱՍԱ-ն նոր սերնդի կապի արբանյակ է գործարկել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում տեղի է ունեցել «Ատլաս-5» (Atlas 5) կրիչ հրթիռի գործարկումը նոր սերնդի հաղորդակցային TDRS-K արբանյակով: Արբանյակն օգտագործվելու է ՆԱՍԱ հետևման և տվյալների փոխանցման համակարգում:

Մոտավորապես կես տարի անց TDRS-K դուրս կբերվի անցումային ուղեծիր, որտեղից 10 օր անց, ինչպես ակնկալվում է, կտեղափոխվի մոտ 36 հազար կմ բարձրություն ունեցող շրջանակային ուղեծիր: Այնուհետև մասնագետները ապարատի թեստավորում կանցկացնեն և, եթե այն հաջող անցնի, կանցնի ՆԱՍԱ-ի ծառայության:

TDRS-K շահագործման ժամկետը առնվազն 15 տարի է, հայտնում է ԻՏԱՐ –ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---