31 հունվարի 2013 - 12:28 AMT
Լատվիայի Սեյմն այսօր կքննարկի եվրոյի գոտուն միանալու վերաբերյալ օրինագիծը

Լատվիայի Սեյմը հունվարի 31-ին վերջին ընթերցմամբ կքննարկի եվրոյի գոտի մտնելու վերաբերյալ օրինագիծը, հայտնել է երկրի խորհրդարանի մամլո ծառայությունը:

Լատվիան մտադիր է եվրոյի անցնել 2014թ. հունվարի 1-ից: Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկին վստահ է, որ երկրի Սեյմը հավանություն կտա օրինագծին: Ըստ վարչապետի, օրինագծին կողմ են կոալիցիայի բոլոր կուսակցությունները ՙ

Եվրոյի ներմուծմանը դեմ են ընդդիմադիր կուսակցությունները, որոնք գտնում են, որ Լատվիան պատրաստ չէ միանալու եվրոյի գոտուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ներկայումս Լատվիայի ազգային արժույթը լատն է: