31 հունվարի 2013 - 11:19 AMT
ՄՕԿ-ը մարքեթինգային համաձայնագիր է կնքել Պհենչհանում ձմեռային ՕԽ-2018-ի կազմակերպիչների հետ

ՄՕԿ-ը մարքեթինգային համաձայնագիր է կնքել 2018թ Պհենչհանում ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպիչների հետ:

Սեուլում համաձայնագիրը կնքել են ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն և Օլիմպիադայի կազմկոմիտեի ղեկավար Ջին Սուն Կիմը:

ԱՊ-ի տվյալների համաձայն, Հարավային Կորեայում կազմակերպիչները ծրագրում են մարքեթինգային ծրագրի շնորհիվ ստանալ 1 մլրդ դոլարի եկամուտ:

XXIII ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պհենչհանում 2018թ փետրվարի 9-25-ը: