Հայաստանի բնակչության 95,3 տոկոսը առաջընթաց է նկատում բջջային կապի և ինտերնետի ոլորտում

Հայաստանի բնակչության 95,3 տոկոսը առաջընթաց է նկատում բջջային կապի և ինտերնետի ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության պատվերով բնակչության շրջանում հարցում է անցկացվել, որի համաձայն, վերջին 5 տարում Հայաստանի բնակչության 95,3 տոկոսը առաջընթաց է նկատում բջջային կապի և ինտերնետի ոլորտում: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ հետազոտության, ԱՊՊԱ-ի գծով արձանագրվել է 82,4 տոկոս առաջընթաց, անշարժ գույքի գործակալության աշխատանքի ոլորտում՝ 65,1 տոկոս: Ամբողջական տեղեկատվությունը բնակչությանը ծառայությունների մատուցման ոլորտում կատարված հետազոտության մասին այսօր կզետեղվի կառավարության կայքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---