«Զվարթնոցը» ճանաչվել է ԱՊՀ լավագույն օդանավակայան

«Զվարթնոցը» ճանաչվել է ԱՊՀ  լավագույն օդանավակայան

PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին՝ Դուբայում, «Զարգացող օդանավակայանների 2-րդ ամենամյա համաժողով-ցուցահանդես 2013-ի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 նոմինացիաներում քվեարկությունների արդյունքները: Նոմինացիաները տարբեր էին. «Աշխարհի լավագույն օդանավակայան«, «Միջին Արևելքի լավագույն օդանավակայան», «Եվրոպայի լավագույն օդանավակայան» և այլն: Ըստ «ԱՊՀ, Ռուսաստանի, և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան» նոմինացիայի քվեարկության արդյունքների, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լավագույնն է ԱՊՀ տարածքում:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ից հայտնում են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել էր «Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբշխությանը» («EMAA»-«Emerging Markets Airports Award»):

«Զվարթնոցից» բացի ԱՊՀ-ից ընտրվել էին ևս չորս` Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» և Բիշքեկի «Մանաս» օդանավակայանները: Քվեարկությունն ընթացել է ավելի քան մեկ ամիս:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---