Գորիսը կվերածվի միջազգային զբոսաշրջային կենտրոնի31 հունվարի 2013 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Գորիսը միջազգային զբոսաշրջային կենտրոն կդառնա: Հունվարի 31-ին կառավարության նիստում հաստատվել է զբոսաշրջության զարգացման ծրագիրը, անհրաժեշտ ֆինանսական հատկացումները, որոնք կընդգրկվեն կառավարության 2014-2016թթ. ծրագրում: Գորիս քաղաքը հանդիսանալով միջազգային տարանցիկ ճանապարհների ակտիվ կենտրոն` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հարևան Իրանի համար, իր յուրօրինակ աշխարհագրական դիրքով, բնական հանգստի գոտիներով, պատմամշակութային և ազգագրական առանձնահատկություններով ու ավանդույթներով և ենթա¬կառուցվածք¬ներով, լավագույն հնարավորություններն ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու և Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության մեջ իր ուրույն տեղն ու դերն ունենալու: Հաշվի առնելով Գորիս քաղաքում գոյություն ունեցող մշակութային հուշարձանների բնույթը, գեղարվեստական արժեքը, առանձին հուշարձանների և հուշարձանախմբերի` ժամանակակից կյանքի գործնական պահանջների համար օգտագործելու հնարավորությունները, քաղաքում զբաղեցրած դիրքը, ինչպես նաև, ելնելով նրանց ապագա օգտա¬գործման, շրջապատող տարածքների գործառական ճիշտ կազմակերպ¬ման տեսան¬կյունից՝ հնարավոր է Գորիսի պատմական կենտրոնում ստեղծել «Հին Գորիս» պահպանման և օգտագործման համար ամբողջական պատմամշակութային զբոսաշրջային համալիր: Բացի այդ Գորիսն իր աշխարհագրական դիրքով ունի առանձնահատուկ բնություն, ինչը նպաստավոր պայմաններ կարող է ստեղծել առողջարանային, էկոլոգիական և արկածային զբոսաշրջության զարգացման համար: Ծրագրի նպատակն է նպաստել Գորիս քաղաքի ինտեգրմանը միջազգային և հայրենական զբոսաշրջային շուկային, նպաստել Գորիս քաղաքը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջային կենտրոն դարձնելու գործընթացին, նպաստել Գորիս քաղաքի մշակութային կյանքի ակտիվացմանը, նպաստել Գորիս քաղաք այցելող զբոսաշրջիկների թվաքանակի կայուն աճին, նպաստել Գորիս քաղաքում աշխատատեղերի ստեղծմանն ու զբոսաշրջությունից ստացված եկամուտների ավելացմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում |