31 հունվարի 2013 - 16:18 AMT
Եգիպտական ընդդիմությունն ու «Մահմեդական եղբայրները» բանակցել են

Եգիպտոսում «Մահմեդական եղբայրներ» շարժման անդամները և ընդդիմությունը առաջին բանակցություններն են անցկացրել երկրում տիրող քաղաքական ճգնաժամի պայմաններում, որի ադրյունքում 50 մարդ է զոհվել:

Ինչպես հայտնում է BBC Ռուսական ծառայությունը, ընդդիմությունը մերժում էր նախագահ Մուրսիի երկխոսության կոչերը, հայտարարելով, թե նա սկզբից պետք է ապացուցի հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումներին: