31 հունվարի 2013 - 17:09 AMT
Հայաստանի առաջնությանը կմասնակցեն շուրջ 100 բռնցքամարտիկներ բոլոր մարզերից

Փետրվարի 4-9 Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հայաստանի բռնցքամարտի առաջնությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ Հայաստանի առաջնությանը կմասնակցեն շուրջ 100 բռնցքամարտիկներ բոլոր մարզերից:

«Առաջնությանը չեն մասնակցի Կորյուն Սողոմոնյանը, Նարեկ Աբգարյանը և Արամ Ավագյանը, որոնք դեկտեմբերին հանդես են եկել մինչև 23 տ. ԵԱ և մեդալներ նվաճել: Առաջնությունից հետո կձևավորվի հավաքականը, որը կպատրաստվի նոր մրցաշրջանին»,-ասել է Աղամալյանը:

Հայ բռնցքամարտիկները փետրվարի 25-ից մարտի 10-ը Աբովյանում կմասնակցեն ուսումնամարզական հավաքին: Այնուհետև 5 բռնցքամարտիկներ կմասնակցեն Չեխիայի մրցաշարին, իսկ 6-ը կմեկնեն Ֆինլանդիա և Ուկրաինա:

«Արդեն այդ մրցաշարերից հետո մենք կրկին կհավաքվենք Հայաստանում կամ Բելառուսում, պատրաստվելու համար Եվրոպայի առաջնությանը»,-հավելել է մարզիչը: