Իրանում իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված միջոցառումները 10 օր կտևեն

Իրանում իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված միջոցառումները 10 օր կտևեն

PanARMENIAN.Net - Հունվարի 31-ին Իրանում նշում են Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Հոմեյնիի Թեհրան վերադառնալու տարեդարձը: Հանդիսությունները սկսվել են երկրում 09:33-ին: 34 տարի առաջ հենց այդ ժամին է վայրէջք կատարել Հոմեյնիի ինքնաթիռը, որով նա հայրենիք է վերադարձել 15 տարվա արտաքսումից հետո:

Իրանում իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված միջոցառումները 10 օր կտևեն: Տարեդարձը նշվում է փետրվարի 11-ին: Տեղի կունենան ցուցահանդեսներ, կինոփառատոներ, մարզական մրցումներ, պրեմիերաներ՝ ընդհանուր առմամբ նախատեսված է մոտ 100 հազար միջոցառում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---