3 օգոստոսի 2005 - 09:28 AMT
14 ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆՈՒՄ
Հուլիսի վերջին 14 հայ դպրոցականներ մանկավարժների ուղեկցությամբ մեկնել են հանգստի Մերձմոսկովյան հարմարավետ մանկական առողջարաններից մեկը, հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամլո ծառայությունը: Երեխաները 24 օր կանցկացնեն ԱՊՀ երկրների եւ Բալթիայի իրենց հասակակիցների հետ, իսկ օգոստոսին եւս 40 բարձր դասարանների հայ դպրոցակներ 2 շաբաթով կմեկնեն Սանքտ Պետերբուրգ: Մինչեւ ուսումնական տարվա սկիզբը հայկական դպրոցների 30 շրջանավարտներ կմեկնեն ՌԴ 12 քաղաքներ, այդ թվում Մոսկվա եւ Սանքտ Պետերբուրգ 28 մասնագիտությունների գծով անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: Նրանց մեծ մասը մտադիր է վերադառնալ Հայաստան հետագա աշխատանքի համար: Նշենք, որ հայ դպրոցակնները մեկնում են Ռուսաստան արդեն մի քանի տարի շարունակ: Բոլոր միջոցառումները ֆինանսավորվում են Ռուսաստանի կառավարության կողմից Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովրդների միջեւ բարեկամության ամրապնդմանն ուղղավծ հատուկ ծրագրի շրջանակներում, նշվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ: