Լիբանանում Սիրիայի դեսպան. Դամասկոսը միջոցներ կձեռնարկի Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածին ի պատասխան

Լիբանանում Սիրիայի դեսպան. Դամասկոսը միջոցներ կձեռնարկի Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածին ի պատասխան

PanARMENIAN.Net - Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդել Քարիմը նախազգուշացրել է, որ իր երկիրը պատասխան միջոցներ կձեռնարկի Իսրայելի ՌՕՈւ-ի կողմից Դամասկոսի մերձակայքը ռմբակոծելու դեմ:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դեսպանի խոսքով, Դամասկոսը դիտարկում է «պատասխանի այն տարբերակը, որը հանկարծակիի կբերի»:

Քարիմը հավելել է, որ չի կարող կանխատեսել, թե երբ կլինի պատասխանը, սակայն նշել է, որ պատասխանը նախապատրաստելու են «համապատասխան իշխանական մարմինները», փոխանցում է Ռոսբալթը:

Ավելի վաղ Սիրիայի կառավարությունը մեղադրել էր իսրայելական իշխանություններին՝ Դամասկոսի մերձակայքում տեղակայված գիտահետազոկան կենտրոնը ռմբակոծելու մեջ: Օդային հարձակման արդյունքում զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 5:

Ռմբակոծման փաստը հաստատել է նաև ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---