4 օգոստոսի 2005 - 07:51 AMT
ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԻՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ԴԵՅԼԵՄԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ» ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
Հայ հետազոտողները կմասնակցեն Իրանի Գիլյան օստանի երեք քաղաքներում` Ռեշտում, Դեյլեմանում եւ Սիահքելում կայանալիք գիտաժողովին, որը նվիրված կլինի «Դեյլեմանագիտությանը»: Ինչպես հաղորդել է Գիլյան օստանի Մշակույթի եւ իսլամական կողմնորոշման գլխավոր վարչության պետի տեղակալ Մոհամմադ Հասանպուրը, 1-ին գիտաժողովը տեղի կունենա օգոստսի 17-18: «Այդ երկօրյա գիտաժողովին կմասնակցեն շուրջ 500 պարսիկ հետազոտողներ, ինչպես նաեւ երկու գիտնական Հայաստանից»,-ավելացրել է նա: Միջոցառման ծրագրում ընդգրկված են մի շարք ելույթներ, թատերական բեմականացում, ֆիլմի ցուցադրում եւ ավանդական գիլյանական երաշժտութկան հաեմրգ: «Միաժամանակ Ռեշտի Խաթամ ալ Անբիյա մշակությի եւ արվեստի կենտրոնում կբացվի Դեյլեմանի լուսանկարների, պատմական փաստաթղթերի եւ պատմական հուշարձանների ցուցահանդես»,-նշել է Հասանպուրը: Դեյլեմանը Գիլյանի պատմական շրջան է, որը գտնվում է այդ օստանի Սիահքելի Շահրեստան շրջանում: Այդ շրջանը շիաների եւ շիաների առաջին պետության օրրանն է, կապված բոիդների տոհմի հետ: Հիսուս Քրիստոսի առաքյալներից մեկը, Հովհաննես Դեյլեմացին նույնպես սերում է Դեյլեմանի շրջաններից, ինչպես եւ գիտության եւ արվեստի այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են մաթեմատիկոս Սալար Դեյլամին եւ այլոք, հաղորդում է «Իռնա» գործակալությունը: