4 օգոստոսի 2005 - 08:05 AMT
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ 225 ՀԱՅԵՐ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
2005 թվականի առաջին կիսամյակում ուկրաինական անձնագրեր են ստացել 3 037 մարդ: Նարնցից 1469 մինչ այդ եղել են այլ պետությունների քաղաքացիներ: Ըստ Ուկրաինայի նախագահի մամլո ծառայության տվյալների, հաշվետու ժամանակահատվածում Ուկրաինային քաղաքացիներ են դարձել Ռուսաստանի նախկին 445 հպատակներ, Մոլդովայի254` , Հայաստանի` 225, Ադրբեջանի` 126 եւ եւս 32 երկրների քաղաքացիներ, որոնց թվում են Աֆղանստանը, Բելառուսը, Ղրղզսատնը, Թուրքմենստանը: Ըստ ազգությունների Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու հարցում առաջատարներ են ռուսաստանցիները`1321 մարդ, հայերը` 439 ու մոլդավացիները` 187 մարդ: Ընադամենը Ուկրաինայի քաղաքացիներ են դարձել շուրջ 80 ազգությունների ներկայացուցիչներ: 20,7 տոկոսը նրանցից ունեն բարձրագույն կրթություն, 70,1 տոկոսը` միջին եւ միջին մասնագիտական կրթություն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: