4 օգոստոսի 2005 - 08:19 AMT
ԲԱՔՈՒՆ ՎԵՐԱԲԱՑՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԽՈՋԱԼՈՒԻ «ԳՐԱՎՄԱՆ» ՓԱՍՏՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ
Ընթացիկ տարվա հուլիսի 12-ին Ադրբեջանի ռազմական դատախազությունը վերաբացել է 1994 թվականի մարտի 31-ին կարճված քրեական գործը Լեռնային Ղարաբաղի Խոջալու քաղաքի «օկուպացիայի» փաստով: Ինչպես նշվում է Ադրբեջանի ռազմական դատախազության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, «հայկական զորքերը, ղարաբաղցի անջատողականների ուժերը եւ խորհրդային բանակի 366 գնդի զինվորականները 1992 փետրվարի 25-26 կատարել են հացագործություն, որը համապատասխանում է ցեղասպանություն հանցագործությանը»,-հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը: Ռազմական դատախազությունը վերաբացել է Խոջալուի «զավթման» քրեական գործը, վերաորակավորելով քննության նյութերը գործող Քրեական Օրենսգրքի հոդվածներով` 103 (ցեղասպանություն), 115 (պատերազմի ավանդույթների եւ օրենքների խախտում), 16 (ռազմական գործողությունների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում), 118 (ռազմական ավազակություն): «Խոջալուի «զավթումը» ուղորդվել է չտեսնված վայրագություններով` սպանվել է քաղաքի 339 բնակիչ, այդ թվում 43 երեխա, 109 կին, 60-ն անց 16 տղամարդ, 115 մարդ անհայտ կորած են համարվում, 30 պատանդ են վերցվել, 421 վիրավորվել է»: Բացի այդ, Ադրբեջանի ռազմական դատախազությունը հուլիսի 15-ին վերաբացել է «1992 թ. փետրվարի 16-ին Խոջվանդի շրջանի Ղարադաղլի գյուղի զավթման վերաբերյալ» քրեական գործը ըստ 103 (ցեղասպանություն) հոդվածի»: «Այդ գյուղի զավթման ընթացքում սպանվել է 49 մարդ, եւս 57 տեղի բնակիչներ երկար ժամանակ պատանդ են պահվել եւ ենթարկվել կտտանքների»: «Ներկայումս, միջոցներ են ձեռնարկվում մարդկության դեմ այդ հանցանքները եւ երկու գործերով ռամական հանցագործություններ գործած այդ անձանց պատասխանատվության կանչելու, որոնման եւ արդարադատությանը հանձնելու ուղղությամբ», ասվում է հաղորդագրության մեջ: