1 փետրվարի 2013 - 12:32 AMT
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Դամասկոսը չպետք է զենք մատակարարի «Հեզբոլլահին»

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Դամասոկսը չպետք է զենք մատակարարի «Հեզբոլլահ» ծայրահեղական շարժմանը հարևան Լիբանանում՝ սիրիական տարածքին Իսրայելի ՌՕՈւ հարվածների մասին հակասական հաղորդագրություններից հետո:

Սիրիան պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ Իսրայելի ՌՕՈւ ենթադրյալ ավիահարվածի պատճառով և հայտարարել է, որ ինքնապաշտպանվելու իրավունք է իրեն վերապահում: Իսրայելը երեկվանից լռում է, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը: