1 փետրվարի 2013 - 11:40 AMT
Հայրիկյանի մահափորձի վայրում հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձը հետաքննելու համար ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ:

Նշանակվել են համալիր փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ: