1 փետրվարի 2013 - 13:27 AMT
Ջո Բայդենը մտադիր է հանդիպել Սիրիայի ընդդիմության հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մտադիր է հանդիպել Սիրիայի ընդդիմության առաջնորդ Մուազ Ալխաթիբի հետ եվրոպական շրջագայության ընթացքում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ Սպիտակ տան աղբյուրի վրա հղումով: Ակնկալվում է, որ Մուազ Ալխաթիբի ու Ջո Բայդենի հանդիպման շրջանակներում քննարկվելու են սիրիական հակամարտությանն առնչվող հարցեր, մանրամասները չեն հրապարակվում: