1 փետրվարի 2013 - 16:59 AMT
Sony-ի միջոցները կարող են չբավարարել Դենիել Քրեյգին վճարելու համար

Sony-ին դիտարկում է Դենիել Քրեյգի հերոսին «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շարունակությունից հանելու հնարավորությունը, հայտնում է The Hollywood Reporter-ը:

«Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմը աշխարհում վաստակել է 233 մլն դոլար՝ 90 մլն դոլար բյուջեի դեպքում, ինչն ակնկալվածից քիչ էր: Այդ պատճառով ստուդիան ստիպված կլինի կրճատել եռագրության երկրորդ մասի՝ «Կրակի հետ խաղացող աղջիկը» ֆիլմի նկարահանման ծախսերը, գրում է Լենտա.ռու-ն:

Քրեյգը դեմ չէ նկարահանվել նաև երկրորդ մասում, սակայն, ըստ որոշ լուրերի, չափազանց մեծ հոնորար է պահանջել: Ֆիլմի ռեժիսորը դեռ հայտնի չէ: