Դաշտ են մտնում նոր սոցիալական աշխատողներ

Դաշտ են մտնում նոր սոցիալական աշխատողներ

PanARMENIAN.Net - ՀՀ 6 մարզում կազմակերպվել էր «Սոցիալական աշխատող» առցանց դասընթացը` «Վորլդ Վիժնի» նախաձեռնությամբ` ԵՊՀ-ի մասնակցությամբ: Այսօր համալսարանում տեղի է ունեցել սոցիալական աշխատողների վկայականների հանձնման արարողությունը, որին մասնակցել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Կ. Հիլիարդը, «Վորլդ Վիժն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գ. Սթրոնգը, հյուրեր, ուսանողներ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Նախարար Արտեմ Ասատրյանն իր խոսքում նշել սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացման անհրաժեշտության, այդ ուղղությամբ իրականացվող քայլերի մասին: «Մենք ներդնում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, որի կենտրոնում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքը կամ անձն է, քայլեր ենք ձեռնարկում համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման ուղղությամբ, տարանջատում ենք բուն սոցիալական աշխատանքը սոցիալական աջակցության մյուս տեսակներից: Այս միջոցառումը վկայում է, որ ծրագրի մասնակից կողմերը կարևորում են սոցիալական աշխատողի անհրաժեշտությունը և դերը»,- ասել է Արտեմ Ասատրյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---