Տավուշի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 4 տուժածով

Տավուշի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 4 տուժածով

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի Այսօր Տավուշի մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 4 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Առոջապահության նախարարությունից:

Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչները հունվարի 30-ին սննդում օգտագործել են տնային պայմաններում պահածոյացված կարմիր պղպեղ: Փետրվարի 1-ին հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Հոսպիտալացված հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսներինը` միջին ծանրության: Հիվանդները ստացել են հակաբոտուլինային շիճուկ: Բուժումը շարունակվում է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---