Ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերին ոսկե մեդալ է հանձնվել

Ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերին ոսկե մեդալ է հանձնվել

PanARMENIAN.Net - Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանում Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ստամբուլահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերին է հանձնել ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը և ՀՀ մշակույթի նախարարի նամակ-ուղերձը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է մշակույթի նախարարությունից:

Հանդիսավոր արարողությանը ներկա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) ՀՀ մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը և Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը հանդես են եկել ելույթներով՝ կարևորելով 84-ամյա վարպետի վաստակը հայության և ողջ մարդկության համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---