ՀԱՅՈՒՀԻՆ ԳՐԱՎԵԼ Է ՉՈՐՐՈՐԴ ՏԵՂԸ «ՄԻՍՍ ԻՆՏԵՐԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

PanARMENIAN.Net - Չինաստանի Խանգշան քաղաքում տեղի է ունեցել «Միսս ինտերկոնտինենտալ-2005» գեղեցկության մրցույթը, որին մասնակցել են 61 երկրների ազգային մրցույթների հաղթողներն ու մրցանակակիրները: Այդ մրցույթում Հայաստանը ներկայացնում էր «Միսս Հայաստան-2003» մրցույթի վիցե-միսս Անուշ Գրիգորյանը: Նա գրավել է մրցանակային չորրորդ տեղը` հմայելով բոլորին իր գեղեցկությամբ, ինտելեկտով եւ մարդամոտությամբ: Միսս ինտերկոնտինենտալ է դարձել Վենեսուելայի ներկայացուցիչը: Մրցույթին հայ գեղեցկուհու մասնակցությունը հովանավորել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ձեռներեց Գուրգեն Արսենյանը եւ Ավստրիական ավիաուղիներ ընկերությունը, հաղորդում է Արմենպրեսը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---