2 փետրվարի 2013 - 13:03 AMT
Վարդան Սեդրակյան. Հայրիկյանին մի մանդատ էլ չտվեցին. Շուշան Պետրոսյանի չափ է՞լ չկար

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն,անդրադառնալով ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երեկ առավոտյան իրեն զանգել և հարցրել են, թե ինչով կարող է բացատրել այն, որ իրեն թույլ չեն տվել տեսակցել Հայրիկյանին.

« Ես չեմ հասկանում, ինչի՞ց են նման բան եզրակացրել, քանի որ ես մտել եմ վերակենդանացման բաժանմունք և տեսել եմ Հայրիկյանին:Ես Հայրիկյանի հետ չեմ զրուցել, բայց խոսել եմ նրա կնոջ հետ: Ուզում եմ հասկանալ՝ նման տեղեկատվություն տարածելով ի՞նչ են ուզում ցույց տալ: Ինչ վերաբերում է մահափորձին, ասացին, որ դա հարված էր պետականությանը, իշխանությունններին, բայց ես այդ տեսակետը չեմ կիսում: Պետության հարված հասցվել է մարտի 1-ին, հոկտեմբերի 27-ին, բայց ոչ այսօր: Սա հարված էր քարոզարշավին: Այդքանը», - ասաց թեկնածուն և հավելեց, որ վերջին երկու օրերին միայն պաթետիկ գնահատականներ է լսում:

«Հիմա, որ սկսել են այս երկար ճառերն ասել, թե Հայրիկյանը մեր անկախության խորհրդանիշն է, և այլն, և այլն, ինչի՞ համար է. էդ մարդուն մի մանդատ չտվեցին, Շուշան Պետրոսյանի չափ է՞լ չկար», - եզրապակեց նա: