2 փետրվարի 2013 - 14:21 AMT
Մյունխենում հանդիպում տեղի կունենա Սիրիայի վերաբերյալ

ՄԱԿ-ը հաստատել է Սիրիայի գծով հատուկ դեսպանորդ Լահդար Բրահիմիի հանդիպման մտադրությունը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մյունխենի անվտանգության գծով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիայի ընդդիմության Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ ալ Հատիբը ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպելու մտադիրության մասին: Ընդ որում Լավրով-Բայդեն-Բրահիմի եռյակի հանդիպումը Ալ Հատիբի հետ Մյունխենում չի նախատեսվում: