ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱՋԱԿՑԵԼ Է ՌՈՒՍ ՆԱՎԱՍՏԻՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆԸ ՆԻԳԵՐԻԱՅԻ ԲԱՆՏԻՑ

PanARMENIAN.Net - Ռուս նավաստիների ազատումը Նիգերիայի բանտից «դիվանագետների եւ հասարակական գործիչների ընդհանուր ջանքերի» արդյունք է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, Նիգերիայի բանտից ռուս նավաստիների ազատման գործում կիրառվել է նույն մարտավարությունը, ինչ վեց հայ օդաչուների ազատման ժամանակ Հասարակածային Գվինեայի բանտից: «Հաճելի էր լսել, որ Ռուսաստանի դեսպանատան երաշխավորությամբ Նիգերիայի դատարանը որոշել է ազատ արձակել ռուս նավաստիներին: Եվ այդ հաջողությունը մեր ընդհանուր ջանքերի արդյունքն է»,-նշել է Արա Աբրահամյանը: Հիշեցնենք, որ հունական ընկերության տանկերի վրա ծառայող ռուս նավաստիների թիմը ձերբակալվել էր Նիգերիայի իշխանությունների կողմից 2003 թվականի աշնանը նավթի մաքսանենգությամբ զբաղվելու մեղադրանքով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---