Պարույր Հայրիկյան. Նոր ընտրություններ կազմակերպելու ծրագիրը բացառվում է 2 փետրվարի 2013 - 19:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն, ում վրա երկու օր առաջ մահափորձ է իրականացվել, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ երեկ ՍԴ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ քննարկել է Սահմանադրական դատարան դիմելու հարցը. «Նրանց հետ զրույցների ժամանակ ես հստակ ասել եմ, որ նոր ընտրություններ կազմակերպելու ծրագիրը բացառվում է: Ես որքան էլ վատ լինեմ դա չեմ անի, որովհետև այս գործողության մեջ տեսնում եմ նաև այդ նպատակադրումը. թեկնածուներից մեկին վերացնեն, ստիպված պիտի նոր առաջադրումներ լինեն, ընտրությունն էլ զրոյից սկսվի: Անկեղծ կուզեի, որ մենք ավելի լավ եղանակի անեինք ընտրությունները, այսինքն, եթե 40 օր հետաձգվեր արդեն տաք կլիներ, մարդկանց հետ շփվելն էլ` հաճելի և տոնական: Իմ սիրած եղանակներից մեկը կլիներ, բայց ես ընտրությունները չեմ հետաձգի: Ինչ վերաբերում երկու շաբաթյա հետաձգմանը, դրա մասին խորհում եմ»: Պարույր Հայրիկյանն ասել է, որ իր ինքնազգացությունը հաշվի առնելով, երկուշաբթի, ամենաուշը երեքշաբթի բոլոր հարցերին վերջնական պատասխան կտա: «Կամ դիմում կգրեմ ՍԴ` երկու շաբաթ հետաձգելու խնդրանքով, կամ էլ իմ մեջ ուժ կգտնեմ, որ նույնիսկ այդ հետաձգումը տեղի չունենա»,-ասել է նախագահի թեկնածուն: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |