2 փետրվարի 2013 - 22:25 AMT
ԻոսիՖ Կոբզոնը կատարեց խոստումը. Նա այսօր Գյումրիում էր

ՌԴ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնն այսօր այցելել է Գյումրի: Կոբզոնը երաժշտական փողային գործիքներ է նվիրել թիվ 4 երաժշտական դպրոցին` կատարելով 2012 թվականի նոյեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպված «Ես սիրում եմ քեզ, կյանք» հոբելյանական բարեգործական համերգի ժամանակ իր տված խոստումը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի մամուլի խոնակ Զոհրաբ Եգանյանը, այցի ընթացքում կայացել է հանդիպում Գյումրու քաղաքապետարանում, ինչից հետո երգիչն այցելել է Պատվո բլուր, հուշապսակ է դրել 88-ի աղետի զոհերի հիշատակն հավերժացնող կոթողին:

Իոսիֆ Կոբզոնը հանդիպել է նաև գյումրեցի մտավորականներին, կատարել է հայտնի ու սիրված երգեր: Հիշեցնենք, որ Կոբզոնն ամիսներ առաջ Երևանում էր, որտեղ կայացավ նրա 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: