6 օգոստոսի 2005 - 13:57 AMT
Ա.ՔԵՐԻՄԼԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔՆ Է
Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) առաջնորդ Ալի Քերիմլին հարցազրույց չի տվել հայկական «Երկիր» հեռուստաընկերությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել հեռուստաընկերությունում: Օգոստոսի 5-ի երեկոյան հեռուստաընկերությունը դիմել է Ալի Քերիմլիին խնդրելով մեկնաբանել ադրբեջանական երիտասարդական «Ենի ֆիկիր» շարժման առաջնորդ Ռուսլան Բաշիրլիի ձերբակալումը, որին «կասկածում են հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար»: Սակայն, ԱԺՃԿ առաջնորդը հրաժարվել է այդ հարցի շուրջ որեւէ մեկնաբանություններից: Նույն օրվա երեկոյան «Իրական Ադրբեջան» թերում լրատվություն է հայտնվել այն մասին, որ Ալի Քերիմլին այնուամենայնիվ հարցազրույց է տվել «Երկիր» հեռուստաընկերությանը, ինչն էլ հրապարակման հեղինակները գնահատել են որպես «հայկական հատուկ ծառայությունների հետ ԱԺՃԿ առնչության վկայություն»: Հիշեցնենք, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը նախօրեին հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, թե իրենց աշխատակիցների կողմից հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության կասկածանքով ձերբակալվել է «Ենի ֆիկիր» երիտասարդական շարժման առաջնորդ Ռուսլան Բաշիրլիին, որը հարում է Ժողովրդական ճակատ կուսակցությանը, այդ նույն կազմակերպության այլ անդամ Օսման Ալիմուրադովի Գլխավոր դատախազություն ներկայացրած հայտարարության հիման վրա: Վերջինիս հավաստաիացումների համաձայն, «հուլիսի 28-29 նա եւ Բշաիրլին այցելել են Թբիլիսի, որտեղ հանդիպել են ոմն Գեորգի Իսպիրյանի եւ Վարդանի հետ, որոնք իրականում «հայկական հատուկ ծառայության աշխատակիցներ են»: ԱԺՃԿ-ում այդ մեղադրնանքները կտրականապես հերքում են, իսկ ողջ տեղի ունեցածը համարում են սադրանք: «Սադրիչ հաղորդագրության մեջ ասվում է, որ իբր Բաշիրլին մասնավոր բնակարանում հանդիպել է Իսպիրյանի հետ, որը համակողմանի օժանդակություն է խոստացել «Ենի ֆիկիրի» առաջնորդին Ադրբեջանում «գունավոր հեղափոխություն» անելու եւ ԱԺՃԿ առաջնորդ Ալի Քերիմլիին իշանության բերելու գործում: Իսպիրյանը խոստացել է մատակարարել ընդդիմությանը Ադրբեջանի իշխանություններին վարկաբեկող նյութերով եւ Բաշիրլիին է փոխանցել 2 հազար դոլար: Նա նաեւ հաղորդել է Բաշիրլիին, որ նման օգնություն կտրամադրվի կանոնանվոր կերպով»,-ասվում է ԱԺՃԿ հաղորդագրության մեջ: ԱԺՃԿ-ն կոչ է արել միջազգային հանրությանը անտարբեր չմնալ «Ենի ֆիկիրի» ակտիվիստների ճակատագրի հանդեպ եւ պաշտպան կանգնել Ռուսլան Բաշիրլիին: