4 փետրվարի 2013 - 12:46 AMT
Ֆրանսիական ավիացիան հարվածել է գրոհայինների դիրքերին Մալիում

Ֆրանսիայի ՌՕՈւ հարվածել են գրոհայինների դիրքերին Մալիում: Նախօրեին ավիացիան գրոհել է իսլամիստների լոգիստիկ պահեստներն ու մարզչական կենտրոնները:

Մալիի ԱԳՆ ղեկավար Տիեմամ Կուլիբալին հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները կողջունեն, եթե Ֆրանսիան որոշի շարունակել անմիջական մասնակցությունը զինյալ իսլամիստների դեմ պայքարին: «Մենք կցանկանայինք, որ ֆրանսիական առաքելությունը շարունակվեր, հաշվի առնելով, որ մեզ դիմակայում են կոփված գրոհայիններ, որոնց արսենալները դեռ պետք է ոչնչացվեն: Շատ կարևոր է նաև ռազմա-օդային բաղադրիչը»,-ասել է Կուլիբալին: