Ահմեդ Թյուրք. Հայերից ներողություն խնդրելը պատմական անհրաժեշտություն է 4 փետրվարի 2013 - 09:52 AMT PanARMENIAN.Net - Քյուրդ հեղինակավոր գործիչ, Թուրքիայի վարչապետ Էդողանի և Քրդական բանվորական կուսակցության (PKK) կալանավորված ղեկավար Աբդուլա Օջալանի միջև բանակցությունների գլխավոր միջնորդ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր և Դեմոկրատական հասարակություն կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքը խոսել է 1915թ. Հայոց ցեղասպանությունում քյուրդերի ունեցած դերի մասին: Ստամբուլում հրատարակվող թուրքական «Միլլիեթ» օրաթերթը տեղեկացնում է` Ահմեդ Թյուրքը, ով Իմրալիում ցմահ բանտարկված ՔԲԿ առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ հանդիպելուց հետո, ավելի շուտ ճանաչված է որպես խաղաղության բանագնաց, «IMC-TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «Արդեն պահն է, որ մենք, բոլորս ճիշտ ընթերցելով պատմությունը, ընդունենք անցյալի իրականությունները: Մեր հայրերը և նախնիները օսմանցիների միջոցով օգտագործվել են հայերի, ասորիների և եզդիների ջարդերում»: Թյուրքը նաև հայտարարել է. «Ընդունենք որ մեր նախնիների ձեռքերը ներկվել են հայերի, ասորիների և եզդիների արյունով, և մենք որպես նրանց զավակները և թոռները պարտականություն ունենք ազնվությամբ և համարձակությամբ ներողություն խնդրել նրանց ժառանգորդներից: Իմ կարծիքով այս ներողության ընդունումը մեծ և հեղաշրջող նշանակություն ունի և կարող է փոփոխություն մտցնել մեր ապագայի հասարակական և մշակութային հաշվարակներում»: Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթը հաղորդում է` Թյուրքը հույս է հայտնել, որ Թուրքիան նույնպես կընդունի իրականությունը, հայերից ներողություն խնդրելը նա պատմական անհրաժեշտություն է համարել: «Թուրքիայի պետությունը չի կարող հերքել այն իրականությունը, որ օսմանական ժամանակաշրջանում պետության հրամանով տասնյակ հազարավոր հայեր, ասորիներ և եզդիներ կոտորվել են: Եվ քանի որ նման մեծ ողբերգությունը պատահել է նախքան Թուրքիայի հանրապետության հիմնվելը, ուստիև ներողություն խնդրելը չպիտի դժվար և անկարելի լինի»,- եզրափակել է Ահմեդ Թյուրքը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |