4 փետրվարի 2013 - 12:20 AMT
Բաքուն 60 ռազմական ուղղաթիռ է պատվիրել Թուրքիային

Ադրբեջանը Թուրքիայում արտադրված ռազմական ուղղաթիռներ կգնի: Ադրբեջանական կողմը «Տ-129 Ատակ» մակնիշի 60 ռազմական ուղղաթիռ է պատվիրել «Թուրքական ավիացիա և տիեզերական արդյունաբերություն» ընկերությանը: Ուղղաթիռների արտադրությանը, որը Թուրքիայի ու Իտալիայի համատեղ արտադրանքն է, նախատեսվում է հատկացնել 3 մլրդ դոլար: Արտադրությունը կսկսվի այս տարի, գրում է «Սաբահ» թերթը: