4 փետրվարի 2013 - 12:28 AMT
«Անուշ» գործարանի վերելակի հորանն ընկած քաղաքացին մահացել է

PanARMENIAN.Net-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 3-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ «Անուշ» գործարանի վերելակի հորանը մարդ է ընկել: Դեպքի վայր էին մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել էր, որ Գագիկ Նազարյանը (ծնվ.1956 թ.) 5-րդ հարկից ընկել է առաջին հարկում կանգնած վերելակի տանիքին: Ժամը 15.53-ին փրկարարները տուժածին դուրս էին բերել վերելակի հորանից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածը տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ 16.40-ի սահմաններում նա մահացել է: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: