Փորձագետ. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան առաջ պայթյունը և հայերի սպանություններն ահաբեկչություն են

Փորձագետ. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան առաջ պայթյունը և հայերի սպանություններն ահաբեկչություն են

PanARMENIAN.Net - Սկզբում կարծում էին, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան առաջ պայթյունը Սիրիայի կազմակերպածն է, բայց հետո պարզ դարձավ, որ թուրքական ձախակողմյան հակաիշխանական ուժերի ձեռքի գործն է, որոնք երկար ժամանակ ԱՄՆ-ի դեմ գործողություններ չէին իրականացնել: 3 օր առաջ տեղի ունեցած դեպքին միջազգային հանրության արձագանքն այսօր ասուլիսի ժամանակ վերլուծել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

«Հակաիշխանական այս ուժերը երկար ժամանակ աչքի են ընկել Թուրքիայի անվտանգության ուժերի դեմ ակտիվ հարձակումներով»,- մանրամասնել է նա` նշելով նաև, որ Թուրքիայի ձախակողմյան ուժերի ղեկավարները գտնվում են Եվրոպայում, զբաղվում են հիմնականում թմրաբիզնեսով և մաքսանենգությամբ:

Միջազգային հարցերով փորձագետ Մենուա Սողոմոնյանը, շարունակելով թեման, նշել է, որ ձախակողմյան ուժերի նպատակը Թուրքիայում սոցիալիզմի հաստատումն է, նաև քաղբանտարկյալների ազատ արձակումը: Նա անդրադարձել է նաև հայերի սպանություններին, նշել ազգայնականության մասին: Մենուա Սողոմոնյանը համեմատել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան առաջ տեղի ունեցած պայթյունը և հայերի սպանությունը և նշել, որ երկու գործողություններն էլ պետք է որակել ահաբեկչություն, բայց քաղաքական ահաբեկչությունը դատապարտվում է, իսկ հայերի սպանությունը` ոչ:

«Անգամ թուրքական իշխանությունները պետական մակարդակով չանդրադարձան հայերի սպանություններին: Փաստերն ամեն կերպ կոծկում են, ավելին` այս ամենը կարելի է թողտվության քաղաքականություն համարել»,- ասել է Մենուա Սողոմոնյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---