4 փետրվարի 2013 - 14:00 AMT
Ամերիկուհի լուսանկարչուհուն սպանել են Ստամբուլում

Ստամբուլում հայտնաբերվել է անհայտ կորած ամերիկուհի լուսանկաչուհի, 33-ամյա Սառա Սիեռայի դին, հայտնում է Cihan գործակալությունը:

Ըստ ոստիկանության, նրա մարմնի կողքին հայտնաբերվել են վարորդական իրավունքները: Զոհվածի ամուսինը՝ Սթիվեն Սիեռան և զոհվածի եղբայրը մեկնել են Թուրքիա լուծելու համար դիակի տեղափոխման հարցերը: Ավելի ուշ պարզվել է, որ նրա իրերն ու փաստաթղթերը գտնվում են հյուրանոցային համարում: Ըստ նախնական վարկածի, ամերիկուհուն դանակահարել են: Թուրքիայի ոստիկանությունն արդեն 9 կասկածյալների է ձերբակալել այդ գործով: