ԶԱՔԻՐ ԳԱՐԱԼՈՎԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՀՀ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական «Լիդեր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալվը մեղադրել է ընդդիմությանը հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: Նրա խոսքերով, ադրբեջանական ընդդիմությունը չունի «լուրջ հեղինակություն, հենք, ինչպես հասարակության մեջ, այնպես էլ քաղաքական շրջանակներում: Այդ պատճառով նրանք նախապես գիտեն, որ չեն հասնի լուրջ առաջընթացի ընտրություններում, եւ արդեն այժմ հայտարարում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվելու են, բացահայտ հանդես են գալիս երկրում հեղափոխություն իրականացնելու տարբեր կոչերով: Այդ կոչերի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Այդ կոչերի, եւ ասենք այսպես, «գունավոր հեղափոխության հիվանդության» առնչությամբ մենք բազմիցս զգուշացրել ենք նրանց: Եվ այսօր մենք պաշտոնապես զգուշացնում ենք արմատական ուժերին, որ հակասահմանադրական գործողությունները, փորձերը, ուղղված Ադրբեջանում հասարակական քաղաքական կայունության, հասարակական կարգի խախտմանը, կկասեցվեն օրենքի ողջ ուժի կիրառմամբ: Նման գործողությունները անթույլատրելի են»,-նշել է նա: Զաքիր Գարալովը հայտարարել է, թե «երկրի ներսում լուրջ հիմքի բացակայության պատճառով, արմատական ընդդիմության որոշ ուժեր իրենց համար հենք են որոնում արտասահմանյան շրջանակներում: Նույնիսկ գործը հասել է նրան, որ իշխանությունը զավթելու իրենց ձգտումները իրագործելու նապատակով, նրանք նույնիսկ համաձայնվել են համագործակցել Հայաստանի հատուկ ծառայությունների մարմինների հետ: Կարող է հարց առաջանալ. ի՞նչն է նրանց միավորում: Այդ երկու ուժերին միավորում է մեկ նպատակ.Ադրբեջանի ներկայիս իշխանությունները պետք է հեռանան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---