4 փետրվարի 2013 - 13:53 AMT
Ծառուկյանն առաջին անգամ ներկայացավ 5-րդ գումարման ԱԺ նիստերին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր առաջին անգամ մասնակցեց 5-րդ գումարման Ազգային ժողովի նիստերին: 3-րդ նստաշրջանի աշխատանքների մեկնարկին նա կարճ ժամանակով ներկայացավ նիստին և մի փոքր անց հեռացավ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ծառուկյանն արդեն գնացել է ԱԺ-ից և լրագրողների հետ չի հանդիպելու։

Ավելացնենք, որ ԲՀԿ առաջնորդը ամենաշատ բացակայած պատգամավորն է։ Նա նույնիսկ 5-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մեկնարկին ներկա չի եղել: