«Ալ Դաֆրայի» հետ խաղում Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում 30 րոպե կանցկացնի դաշտում

«Ալ Դաֆրայի» հետ խաղում Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում 30 րոպե կանցկացնի դաշտում

PanARMENIAN.Net - Մոսկովյան «Սպարտակի» ֆուտբոլիստներն Արաբական Միացյալ Էմիրություններում ձմեռային մարզական հավաքի շրջանակներում ավարտել են նախապատրաստվել երկրորդ խաղին: Նրանք մրցելու են տեղական «Ալ Դաֆրայի» հետ: Ինչպես հայտնում է championat.com-ը, այսօրվա հանդիպմանը, որը կսկսվի 18:30-ին, դաշտում 30-ական րոպե կանցկացնեն երեք հարձակվողներ՝ Յուրա Մովսիսյանը, Մաջիլ Ուորիսը և Ալեքսանդր Կոզլովը:

Դա կլինի հայ հարձակվողի առաջին խաղը մոսկովյան ակումբի կազմում:

ԱՄԷ-ում կայացած առաջին խաղում «Սպարտակը» հաղթել է «Բունդեկորին» 2:1 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---